Հոդերի ՄՌՏ
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություն, մագնիսա-ռեզոնանսային (ՄՌՏ) անգիոգրաֆիա, ամբողջ մարմնի ՄՌՏ (եռածավալ պատկերների ստացմամբ)` առանց ռենտգեն ճառագայթման:
Հոդերի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) խիստ ճշգրիտ հետազոտման մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ հոդերի կառուցվածքի մանրամասն պատկեր՝ առանց ռենտգենյան ճառագայթների օգտագործման: Այս մեթոդը մկանային-կմախքային համակարգի տարբեր հիվանդությունների և վնասվածքների ախտորոշման ամենակարևոր բաղադրիչներից է։
Ո՞ր դեպքերում է այն իրականացվում
Հոդերի ՄՌՏ-ն նշանակվում է տարբեր պաթոլոգիաների կասկածների դեպքում, ինչպիսիք են` վնասվածքները, բորբոքումները, դեֆորմացիաները կամ հոդի տարածքում ուռուցքները: ՄՌՏ կարող է նշանակվել օրթոպեդ վիրաբույժի, ռևմատոլոգի, վնասվածքաբանի կամ վիրաբույժի կողմից:

Ի՞նչ հետազոտություն ենք իրականացնում
Ծնկահոդի ՄՌՏ
Թույլ է տալիս մանրամասն գնահատել ծնկահոդի կառուցվածքը՝ հայտնաբերելով մենիսկի, աճառի, կապանների վնասվածքները, ինչպես նաև ուռուցքային գոյացությունների:
Ուսահոդի ՄՌՏ
Ուսումնասիրում է ուսի հոդի կառուցվածքները՝ ներառյալ հոդային պարկուճը, փափուկ հյուսվածքը և ջլերը։ Օգնում է բացահայտել արթրիտը, վնասվածքները և այլ խանգարումները:
Կոնքազդրային հոդի ՄՌՏ
Ապահովում է կոնքազդրային հոդի պատկեր, հայտնաբերում է դեգեներատիվ փոփոխություններ, արթրիտ և նույնիսկ ուռուցքաբանական խնդիրները սկզբնական փուլերը։
Այլ հոդերի ՄՌՏ
Բացի վերը նշվածներից, հետազոտվում են նաև այլ հոդեր (արմնկահոդ, ճաճանչդաստակային հոդ և այլն)՝ կախված բժշկական կարիքից։
Մեր սարքավորումները՝ Magnetom Vida 3T և Magnetom Sola 1.5 T
Մենք օգտագործում ենք առաջադեմ սարքավորումներ` ՄՌՏ հետազոտություններ անցկացնելու համար: Magnetom Vida 3T-ն ապահովում է պատկերի բարձր հստակություն՝ շնորհիվ իր 3 Tesla մագնիսական դաշտի: Magnetom Sola 1.5 T, մագնիսական դաշտով 1.5 Tesla, ապահովում է բարձրորակ արդյունքներ և հարմարավետ ընթացակարգ:
Սարքավորման առանձնահատկությունները
Magnetom Vida 3T` արագ սկանավորում, նորարարական տեխնիկայի օգտագործման հնարավորություն, ինչպիսին է ֆունկցիոնալ ՄՌՏ-ն:
Magnetom Sola 1.5 T` հարմարավետ կիրառությունների լայն շրջանակ:
Որտեղ անել հոդերի ՄՌՏ Երևանում - Նաիրի բժշկական կենտրոն
Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում կարող եք անցնել հոդերի որակյալ ՄՌՏ հետազոտություն։ Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետներն աշխատում են ժամանակակից սարքավորումներով՝ երաշխավորելով ճշգրիտ արդյունքներ և հոգատար մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ։
Ծառայությունների ցանկ
- ▸ Պլազմաֆերեզ
- ▸ «Longevity Նաիրի»
- ▸ Լաբորատոր ախտորոշում
- ▸ Համակարգչային տոմոգրաֆիա
- ▸ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
- ▸ Մամոգրաֆիա
- ▸ Ռենտգեն ախտորոշում
- ▸ Ուլտրաձայնային ախտորոշում
- ▸ Էնդոսկոպիա
- ▸ Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
- ▸ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
- ▸ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
- ▸ Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
- ▸ Երիկամների ՀՏ հետազոտություն
- ▸ Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)
- ▸ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ
- ▸ Սրտի ՀՏ հետազոտություն
- ▸ Լյարդի ՀՇ հետազոտություն
- ▸ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
- ▸ ՈՒՁՀ վահանաձեւ գեղձի
- ▸ Երիկամների ՈՒՁ
- ▸ Լյարդի ՈՒՁ
- ▸ Ձվարանների ՈՒՁ
- ▸ Սրտի ՈՒՁ
- ▸ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում
- ▸ Քթի հարակից խոռոչների ՀՇ
- ▸ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Որովայնի ՀՇ
- ▸ Ողնաշարի ՄՌՏ
- ▸ Հոդերի ՄՌՏ
- ▸ Գլխուղեղի ՄՌՏ
