logo
JCI GOLD SEAL
8900

Քթի հարակից խոռոչների ՀՇ

Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) քթի խոռոչների` բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ռենտգենոլոգիական ախտորոշման մեթոդ է, որը հիմնված է հիվանդի մարմնի շերտավոր պատկերների ստացման վրա՝ համակարգչային վերակառուցման միջոցով: Օգտագործվում է համակարգչային տոմոգրաֆ, որն ունի արագ և բարձր որակի պատկերներ ստանալու հնարավորություն, այդ թվում՝ եռաչափ պատկերներ՝ անոթային համակարգի կառուցվածքի առաջադեմ վիզուալիզացիայով:

Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) ախտորոշիչ պրոցեդուրա է, որը տալիս է քթի հարակից խոռոչների ներքին կառուցվածքի մասին մանրամասն պատկերացում: Այս պրոցեդուրան թույլ է տալիս բժիշկներին տեղեկատվություն ստանալ լորձաթաղանթի վիճակի, այդ հատվածում ուռուցքների առկայության, բորբոքային պրոցեսների և այլ պաթոլոգիական փոփոխությունների մասին։

Ցուցումներ

1. Մշտական քթահոսություն և դժվարաշնչություն:

Եթե ունեք մշտական քթահոսություն կամ դժվարաշնչություն ՀՇ հետազոտությունը կարող է օգնել գտնել ախտանիշների պատճառը: Դրանք կարող են լինել՝ պոլիպներ, քթի միջնապատի դեֆորմացում կամ սինուսիտ:

2. Ուռուցքի կասկած

Եթե ուռուցքները կասկածվում են սինուսների տարածքում, համակարգչային տոմոգրաֆիան կօգնի որոշել դրանց չափը, տեղայնացումը և բնույթը:

3. Բորբոքային պրոցեսների ախտորոշում

Խոռոչների համակարգչային տոմոգրաֆիան կարող է օգտակար լինել տարբեր բորբոքային հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիններից է օրինակ սինուսիտը:

4. Վիրահատական միջամտության պլանավորում.

Նախքան տարատեսակ վիրահատություն իրականացնելը՝ ՀՇ հետազոտությունը կարող է օգտագործվել ընթացակարգը ավելի ճշգրիտ պլանավորելու և անատոմիական առանձնահատկությունները որոշելու համար:

Մեր սարքավորումները

«Նաիրի» բժշակական կենտրոնը համալրված է համակրգչային տոմոգրաաֆիա կատարելու ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ստանալ բարձրորակ պատկերներ։ Մեր մասնագետների թիմը երաշխավորում է ճշգրիտ ընթացակարգի իրականացում և ստացված տվյալների արագ և ճշգրիտ վերլուծություն:

Քթի հարակից խոռոչների ՀՇ

Որտե՞ղ անցնել քթի հարակից խոռչների համակարգչային շերտագրում

Երևանում քթի հարակից խոռչների համակարգչային շերտագրում իրականացնելու համար դիմեք «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մենք առաջարկում ենք բարձրակարգ բժշկական ծառայություններ և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի։

Համակարգչային շերտագրում (KT, ՀՇ) անցնելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ զանգահարելով +37410536933, +37499991616 հեռախոսահամարներով, կամ այցելել «Նաիրի» բժշակական կենտրոն, Պարոնյան, 21.:

Ծառայությունների ցանկ