Աուդիոլոգիա և օտոնևրոլոգիա
Աուդիոլոգիան զբաղվում է լսողության խանգարումների հայտնաբերմամբ, գնահատմամբ և վերականգնման հնարավորությունների որոշմամբ, իսկ օտոնևրոլոգիան՝ ներքին ականջի հավասարակշռության համակարգի խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ։
Աուդիոլոգ- օտոնևրոլոգի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել լսողության նվազման, ականջներում աղմուկի կամ զնգոցի, ականջի փակվածության զգացողության, գլխապտույտի, հավասարակշռության խանգարման, անկայունության և կրկնվող վեստիբուլյար գանգատների դեպքում։
Ծառայության շրջանակում իրականացվում են լսողական և վեստիբուլյար համակարգերի համալիր գնահատում, գործիքային հետազոտություններ, ախտորոշում, բուժման և հետագա հսկողության պլանավորում։
Լսողության և հավասարակշռության խանգարումները կարող են պայմանավորված լինել արտաքին, միջին կամ ներքին ականջի հիվանդություններով, լսողական նյարդի ախտահարումներով, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի որոշ հիվանդություններով։
Ժամանակակից աուդիոլոգիական և օտոնևրոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել լսողական և վեստիբուլյար համակարգերի տարբեր բաժինների աշխատանքը և առավել ճշգրիտ որոշել գանգատների պատճառը։
Ծառայության շրջանակում իրականացվում են՝
- Աուդիոլոգ-օտոնևրոլոգի խորհրդատվություն,
- արտաքին լսողական անցուղու և թմբկաթաղանթի զննում,
- օտոմիկրոսկոպիա և վիդեոօտոմիկրոսկոպիա,
- տոնալ շեմային աուդիոմետրիա,
- խոսքային աուդիոմետրիա,
- տիմպանոմետրիա,
- ակուստիկ ռեֆլեքսների գրանցման հետազոտություն,
- օտոակուստիկ էմիսիայի գրանցման հետազոտություն,
- լսողական հարուցված պոտենցիալների գրանցման հետազոտություն,
- ժառանգական ծանրալսության հայտնաբերման հետազոտություն
- գլխապտույտի և հավասարակշռության խանգարումների կլինիկական գնահատում,
- դիրքային և վեստիբուլյար փորձեր,
- վեստիբուլյար համակարգի ֆունկցիոնալ հետազոտություններ։
Հետազոտությունների ծավալը որոշվում է անհատապես՝ հաշվի առնելով պացիենտի գանգատները, հիվանդության պատմությունը և կլինիկական զննման արդյունքները։
Ի՞նչ է ախտորոշում և բուժում աուդիոլոգ-օտոնևրոլոգը
Լսողության խանգարումներ
- հաղորդչական լսողության կորուստ,
- սենսոնևրալ լսողության կորուստ,
- խառը տիպի լսողության կորուստ,
- տարիքային լսողության նվազում,
- աղմուկի ազդեցությամբ պայմանավորված լսողության խանգարումներ,
- հանկարծակի զարգացած լսողության կորուստ,
- միակողմանի կամ երկկողմանի լսողության նվազում
- ժառանգական ծանրալսություն
Ականջներում աղմուկ և այլ լսողական գանգատներ
- ականջներում զնգոց կամ աղմուկ՝ տինիտուս,
- ականջի փակվածության կամ ճնշման զգացողություն,
- ականջում ցավ և ականջից արտադրություն
- ձայնի ընկալման փոփոխություններ,
- խոսքի ընկալման դժվարություն, հատկապես աղմկոտ միջավայրում
- հիպերակուզիս(բարձր ձայնի նկատմամբ անհանդուժողականություն)
Գլխապտույտ և հավասարակշռության խանգարումներ
- բարորակ պարոքսիզմալ դիրքային գլխապտույտ (BPPV),
- Մենյերի հիվանդություն,
- վեստիբուլյար նեյրոնիտ,
- լաբիրինթային և այլ ծայրամասային վեստիբուլյար խանգարումներ,
- կրկնվող կամ երկարատև գլխապտույտ,
- քայլելիս անկայունություն,
- հավասարակշռության խանգարումներ,
- վեստիբուլյար և կենտրոնական ծագման գլխապտույտների տարբերակիչ ախտորոշում։
Անհրաժեշտության դեպքում պացիենտի ախտորոշումն ու բուժումը կազմակերպվում են նաև նյարդաբանի և այլ մասնագետների հետ համատեղ։
Այցելության ցուցումներ
Աուդիոլոգ- օտոնևրոլոգի խորհրդատվության խորհուրդ է տրվում դիմել, եթե առկա են հետևյալ գանգատներից մեկը կամ մի քանիսը՝
- Լսողության նվազում. եթե սկսել եք ավելի դժվար լսել խոսքը, հաճախ խնդրում եք կրկնել ասվածը կամ բարձրացնում եք հեռուստացույցի և այլ սարքերի ձայնը։
- Ականջներում աղմուկ կամ զնգոց. մշտական կամ պարբերաբար առաջացող ձայները կարող են ուղեկցել լսողական համակարգի տարբեր խանգարումների։
- Հանկարծակի լսողության կորուստ. մեկ կամ երկու ականջում կարճ ժամանակում առաջացած լսողության զգալի նվազումը պահանջում է հնարավորինս արագ բժշկական գնահատում։
- Գլխապտույտ. շրջապատի կամ սեփական մարմնի պտտման զգացողությունը կարող է կապված լինել ներքին ականջի վեստիբուլյար համակարգի ախտահարման հետ։
- Հավասարակշռության խանգարում. քայլելիս անկայունությունը, կողքի շեղվելու կամ ընկնելու զգացողությունը պահանջում են պատճառի հստակեցում։
- Դիրքի փոփոխությունից առաջացող գլխապտույտ. անկողնում շրջվելիս, պառկելիս, վեր կենալիս կամ գլուխը շարժելիս առաջացող կարճատև գլխապտույտը հաճախ հանդիպում է դիրքային գլխապտույտի դեպքում։
- Ականջի փակվածության կամ ճնշման զգացողություն. հատկապես եթե այն ուղեկցվում է լսողության փոփոխությամբ, աղմուկով կամ գլխապտույտով։
- Կրկնվող գլխապտույտի նոպաներ. հատկապես եթե դրանք ուղեկցվում են սրտխառնոցով, լսողության տատանումներով կամ ականջներում աղմուկով։
Վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հանկարծակի լսողության կորստի և սուր վեստիբուլյար խանգարումների դեպքում։
Հիվանդությունների և վիճակների ցանկը
- Սենսոնևրալ լսողության կորուստ
- Հաղորդչական լսողության կորուստ
- Խառը տիպի լսողության կորուստ
- Հանկարծակի լսողության կորուստ
- Տարիքային լսողության նվազում
- Տինիտուս
- Ժառանգական ծանրալսություն
- Բարորակ պարոքսիզմալ դիրքային գլխապտույտ (BPPV)
- Մենյերի հիվանդություն
- Վեստիբուլյար նեյրոնիտ
- Կրկնվող գլխապտույտ
- Հավասարակշռության և քայլքի խանգարումներ
- Ծայրամասային և կենտրոնական վեստիբուլյար խանգարումներ
Հաճախ տրվող հարցեր
Աուդիոլոգիան հիմնականում զբաղվում է լսողության գնահատմամբ և լսողական խանգարումների ախտորոշմամբ, իսկ օտոնևրոլոգիան՝ գլխապտույտի, հավասարակշռության և վեստիբուլյար համակարգի հիվանդությունների գնահատմամբ։ Աուդիոլոգ-օտոնևրոլոգը նույն քիոկոկորդականջաբաննէ, որն ավելի խորն ուսումնասիրում է ականջի ֆունկցիան:Շատ դեպքերում լսողական և վեստիբուլյար գանգատները փոխկապակցված են, ուստի դրանց համատեղ գնահատումը հնարավորություն է տալիս ստանալ առավել ամբողջական կլինիկական պատկեր։
Կախված գանգատներից՝ կարող են իրականացվել օտոսկոպիկ կամ մանրադիտակային զննում, տոնային և խոսքային աուդիոմետրիա, տիմպանոմետրիա, ակուստիկ ռեֆլեքսների, օտոակուստիկ էմիսիայի կամ լսողական հարուցված պոտենցիալների գրանցման հետազոտություններ։ Անհրաժեշտ հետազոտությունների ցանկը որոշվում է մասնագետի կողմից։
Գլխապտույտի գնահատումը սկսվում է գանգատների և հիվանդության պատմության մանրամասն ուսումնասիրությունից։ Այնուհետև կատարվում են աչքերի շարժումների, հավասարակշռության և վեստիբուլյար ռեֆլեքսների գնահատում, դիրքային փորձեր և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ գործիքային հետազոտություններ։
Ոչ։ Գլխապտույտը կարող է ունենալ ինչպես ներքին ականջի վեստիբուլյար համակարգի, այնպես էլ նյարդաբանական, սրտանոթային և այլ պատճառներ։ Օտոնևրոլոգիական հետազոտության կարևոր նպատակներից է գլխապտույտի հնարավոր պատճառի և դրա ծագման մակարդակի հստակեցումը։
Եթե լսողությունը հանկարծակի նվազել է մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում, հատկապես մեկ ականջում, անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել մասնագետի։ Ժամանակին ախտորոշումն ու բուժումը նման դեպքերում կարող են էական նշանակություն ունենալ լսողության վերականգնման համար։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
12 հոկտեմբերի 2026, 10:12Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Աուդիոլոգիա և օտոնևրոլոգիա
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
