Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) ախտորոշիչ պրոցեդուրա է, որը տալիս է քթի հարակից խոռոչների ներքին կառուցվածքի մասին մանրամասն պատկերացում: Այս պրոցեդուրան թույլ է տալիս բժիշկներին տեղեկատվություն ստանալ լորձաթաղանթի վիճակի, այդ հատվածում ուռուցքների առկայության, բորբոքային պրոցեսների և այլ պաթոլոգիական փոփոխությունների մասին։
Ցուցումներ
1. Մշտական քթահոսություն և դժվարաշնչություն:
Եթե ունեք մշտական քթահոսություն կամ դժվարաշնչություն ՀՇ հետազոտությունը կարող է օգնել գտնել ախտանիշների պատճառը: Դրանք կարող են լինել՝ պոլիպներ, քթի միջնապատի դեֆորմացում կամ սինուսիտ:
2. Ուռուցքի կասկած
Եթե ուռուցքները կասկածվում են սինուսների տարածքում, համակարգչային տոմոգրաֆիան կօգնի որոշել դրանց չափը, տեղայնացումը և բնույթը:
3. Բորբոքային պրոցեսների ախտորոշում
Խոռոչների համակարգչային տոմոգրաֆիան կարող է օգտակար լինել տարբեր բորբոքային հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիններից է օրինակ սինուսիտը:
4. Վիրահատական միջամտության պլանավորում.
Նախքան տարատեսակ վիրահատություն իրականացնելը՝ ՀՇ հետազոտությունը կարող է օգտագործվել ընթացակարգը ավելի ճշգրիտ պլանավորելու և անատոմիական առանձնահատկությունները որոշելու համար:
Մեր սարքավորումները
«Նաիրի» բժշակական կենտրոնը համալրված է համակրգչային տոմոգրաաֆիա կատարելու ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ստանալ բարձրորակ պատկերներ։ Մեր մասնագետների թիմը երաշխավորում է ճշգրիտ ընթացակարգի իրականացում և ստացված տվյալների արագ և ճշգրիտ վերլուծություն:
Որտե՞ղ անցնել քթի հարակից խոռչների համակարգչային շերտագրում
Երևանում քթի հարակից խոռչների համակարգչային շերտագրում իրականացնելու համար դիմեք «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մենք առաջարկում ենք բարձրակարգ բժշկական ծառայություններ և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի։
Համակարգչային շերտագրում (KT, ՀՇ) անցնելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ զանգահարելով +37410536933, +37499991616 հեռախոսահամարներով, կամ այցելել «Նաիրի» բժշակական կենտրոն, Պարոնյան, 21.: