«Նաիրի» բժշկական կենտրոնում մատուցվում են բարձրակարգ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ): Գլխի/ուղեղի համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) ախտորոշիչ հետազոտութուն է, որը կիրառվում է ուղեղի և շրջակա հատվածների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Հետազոտութունը թույլ է տալիս բժիշկներին գնահատել ուղեղի վիճակը, բացահայտել պաթոլոգիաները, ուռուցքները, վնասվածքները, անոթային խանգարումները և այլն։
Ցուցումներ
Գլխի/ուղեղի համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ) հետազոտությունն իրականացնելու անհրաժեշտություն է առաջանում մի շարք դեպքերում, օրինակ՝
- Վնասվածքներ․ Գլխի/ուղեղի համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) կարևոր հետազոտություն է ուղեղի վնասվածքի ծանրությունը գնահատելու և հնարավոր ներքին վնասվածքները հայտնաբերելու համար:
- Նյարդաբանական ախտանիշներ. Նյարդաբանական ախտանիշներով բուժառուները, որոնք ունեն գլխացավ, նոպաներ, տեսողության հետ կապված և այլ խնդիրներ, կարող են ուղղորդվել համակարգչային տոմոգրաֆիայի՝ ուղեղի հնարավոր պաթոլոգիաները հայտնաբերելու համար:
- Ուռուցքաբանական պրոցեսներ. Գլխի/ուղեղի համակարգչային տոմոգրաֆիան (ՀՇ) լայնորեն կիրառվում է ուղեղի ուռուցքների ախտորոշման և դրանց չափն ու տարածումը գնահատելու համար:
- Անոթային խանգարումներ. Ինսուլտի կամ անոթային այլ խանգարումների կասկածով բուժառուները ևա կարող են ուղղորդվել գլխի/ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՇ)՝ արյան անոթների և ուղեղի հյուսվածքի վիճակը գնահատելու համար:
Մեր սարքավորումները
«Նաիրի» բժշկական կենտրոնում կիրառվում են համակարգչային տոմոգրաֆիա (ՀՇ) իրականացնելու համար ամենաժամանակակից բժշկական սարքավորումները։ Մեր սարքավորումների միջոցով ստացվում են բարձրորակ պատկերներ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ հետազոտումներ իրականացնել և հայտնաբերել նույնիսկ ամենափոքր պաթոլոգիաները։
Որտե՞ղ անցնել գլխի/ուղեղի համակարգչային շերտագրում (ՀՇ)
Եթե Ձեզ անհրաժեշտ է գլխի/ուղեղի համակարգչային շերտագրում (ՀՇ) կատարել Երևանում, դիմեք «Նաիրի» բժշկական կենրտրոն: Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները և ժամանակակից սարքավորումները կապահովեն ճշգրիտ և որակյալ հետազոտություն։
Համակարգչային շերտագրում (KT, ՀՇ) անցնելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ զանգահարելով +37410536933, +37499991616 հեռախոսահամարներով, կամ այցելել «Նաիրի» բժշակական կենտրոն, Պարոնյան, 21.: