Տրամադրվում է խորհրդատվություն, պացիենտների սրտանոթային համակարգի ոչ ինվազիվ ֆունկցիոնալ հետազոտություն և ամբուլատոր բուժում, անհրաժեշտության դեպքում, առաջարկվում է ստացիոնար բուժում` կլինիկայում: Հետազոտվում են 18 տարեկանն անց, կանխարգելիչ փորձաքննության կարիք ունեցող, սրտանոթային համակարգի հիվանդության կասկածանքով անձինք, կամ` արդեն բուժման կարիք ունեցող պացիենտները:
Առանձնահատկությունները
Ծառայության շրջանակում, ACUSON SC 2000 համակարգի Echo in Heartbeat մշակված Siemens տեխնոլոգիայի օգնությամբ, կատարվում է սրտի ծավալային էխոսրտագրություն` իրական ժամանակում, ընդամենը մեկ կծկման ընթացքում ստանալով սրտի անատոմիական կառուցվածքի և դինամիկ արյան հոսքի մասին հստակ պատկերացում (առանց ԷՍԳ հետ սինխրոնիզացման և շնչառությունը պահելու անհրաժեշտության): Մեթոդն առանձնանում է արագ տեղեկատվության ստացմամբ, սրտային ցիկլի կադրերի «հետևողականության» արտեֆակտերի բացակայությամբ, բարձրորակ պատկերների ստացմամբ:
Syngo Auto Left Heart տեխնոլոգիան ապահովում է ձախ փորոքի և նախասրտի սահմանների ավտոմատացված ճանաչում ՝ արտամղման ֆրակցիայի, վերջնական սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների հաջորդող հաշվարկով: Լայնածավալ ներկերակրափողային ՈՒՁ ցուցիչի օգնությամբ, իրական ժամանակում, կատարվում է գունավոր դոպլեր քարտեզագրում` փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու համար:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․