logo
JCI GOLD SEAL
8900

Գնել Գեորգիի Անանյան

Գնել Գեորգիի Անանյան
Մասնագիտություն Քիթ-կոկորդ-ականջաբան
Ծառայություն Քիթ-կոկորդ-ականջաբանություն
Պաշտոն ՔԿԱ և աուդիոլոգիական ծառայությունների ղեկավար
Գիտական կոչում դոցենտ

Իմ կենսագրությունը

Կրթություն

  • Բակալավրիատ 1981-1988 Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտ: Բուժական ֆակուլտետ: Բուժական գծով բժշկի որակավորում:
  • Ինտերնատուրա 1987-1988 Օտորինոլարինգոլոգիա մասնագիտությամբ Երևանի Պետական Բժշկական Ինստիտուտի ՔԿԱ-հիվանդությունների ամբիոնում, բժիշկ-օտորինոլարինգոլոգի որակավորում:

 

Աշխատանքային գործունեություն

  • 2003- առ այսօր  Նաիրի ԲԿ Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար:
  • 2019- առ այսօր Դա Վինչի Կլինիկա` համահիմնադիր, Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ծառայության ղեկավար:
  • 1990-2003թթ Բժիշկ-օտորինոլարինգոլոգ Էրեբունի ԲԿ
  • 1989-1990թթ Բժիշկ-օտորինոլարինգոլոգ Մալաթիա կլինիկական հիվանդանոցում:
  • 1985-1987թթ Բուժակ ԽՍՀՄ Բծշկական Գիտությունների Ակադեմիայի Վիրաբուժության Համամիութենական Գիտական Կենտրոնի Երևանի մասնաճյուղի Նեֆրոլոգիայի և դիալիզի բաժանմունքում:
  • 1984-1985թթ Բուժակ Քաղաքային շտապ օգնության Շահումյան ենթակայանում:
  • 1982-1983թթ Բուժակ Քաղաքային շտապ օգնության 3-րդ հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում:

 

Վերապատրաստումներ

  • 1990 Վերապատրաստում Կոսմետոլոգիայի և Պլաստիկ վիրաբուժության Հանրապետական կենտրոնում: Երևան, Հայաստան                                         
  • 1992 Վերապատրաստում Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բածանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 1993 Կատարելագործում որպես արտասահմանյան մասնագետ Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բածանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 1995 Վերապատրաստում Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բաժանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 1999-2000 Կատարելագործում որպես արտասահմանյան մասնագետ Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բաժանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 1999 Լսողության խանգառումների և Մանկական Ականջաբանության Համալսարանական Դիպլոմի դասընթացներ Փարիզ, Ֆրանսիա
  • 2005 Ինտենսիվ դասընթացներ «Պլաստիկ և Ռեկոսնտռուկտիվ Վիրաբուժություն: Դեմքի վիրաբուժական վերականգնում: Ռինոպլաստիկա, Օտոպլաստիկա» Ռուսաստանի Ազգային Վիրաբուժության Կենտրոնում: Մոսկվա, ՌԴ
  • 2006 Կատարելագործում որպես հրավիրված մասնագետ Արմանդ Տրուսո մանկական հիվանդանոցի ՔԿԱ-հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բաժանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 2007 Շտուտգարտի 15րդ Ֆունկցիոնալ և Էստետիկ Ռինոպլաստիկա առաջադեմ խորացված դասընթաց: Շտուտգարդ, Գերմանիա                                
  • 2008 Շտուտգարտի 16րդ Ֆունկցիոնալ և Էստետիկ Ռինոպլաստիկա առաջադեմ խորացված դասընթաց: Շտուտգարդ, Գերմանիա                                 
  • 2008 Կատարելագործում Արմանդ Տրուսո Լա Ռոշ Գիյոն մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բաժանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 2010 Վերապատրաստում Արմանդ Տրուսո Լա Ռոշ Գիյոն մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բաժանմունքում: Փարիզ, Ֆրանսիա
  • 2012 Կատարելագործում Արմանդ Տրուսո Լա Ռոշ Գիյոն մանկական հիվանդանոցի ՔԿԱ հիվանդությունների Գլխի և Պարանոցի Վիրաբուժության բաժանմունքում Փարիզ, Ֆրանսիա
  • 2014 Կատարելագործման դասընթացներ ԵրՊԲՀ-ի Դասախոսների Որակավորման Բարձրացման Բաժնում: Երևան Հայաստան                              
  • 2016 Վերապատրաստում Ռուսաստանի Ժողովուրդների Բարեկամության Համալսարանի Բժշկական Ինստիտուտի բուժաշխատակիցների կատարելագործման ֆակուլտետտում` Օտորինոլարինգոլոգիա հավելյալ մասնագիտական կրթություն ծրագրով: Մոսկվա ՌԴ                                         
  • 2018 Կատարելագործման դասընթացներ ԵրՊԲՀ-ի Դասախոսների Որակավորման Բարձրացման Բաժնում: Երևան Հայաստան                                     
  • 2020 Կատարելագործման դասընթաց ԵրՊԲՀ-ի ԼՕՌ ամբիոն` Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության արդի հարցեր» թեմայով (մանկական և մեծահասակների ԼՕՌ բժիշկների և մանկաբուժների համար) Երևան Հայսատան
  • 2020 Վերապատրաստում Ռուսաստանի Բժշկական Կրթության Ակադեմիայում` Մասնագիտական Լրացուցիչ Կրթության Ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն` Օտորինոլարինգոլոգիա մասնագիտական կրթություն ծրագրով: Մոսկվա ՌԴ

 

Գիտական գործունեություն

  • 2003- առ այսօր ԵրՊԲՀ-ի Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ամբիոնի դոցենտ:
  • 2002 Բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման Ատենախոսության պաշտպանություն «Արտաքին քթի և ներքթային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաների միանվագ վիրահատական շտկման կլինիկական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները» թեմայով:
  • 1996-2003 Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Քթի, կոկորդի, ականջի հիվանդությունների ամբիոնի ասիստենտ:
  • 56 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ, 2 ռացիոնալիզատորական առաջարկների համահեղինակ:

 

Անդամակցություններ

  • 1987 Հայաստանի Oտորինոլարինգոլոգների Ասոցիացիա: Երևան Հայաստան
  • 2000  Հայաստանի Պլաստիկ, Ռեկոնստրուկտիվ և Էսթետիկ Վիրաբույժների Ասոցիացիա: Երևան Հայաստան
  • 2001 Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի վաստակավոր դոկտոր: Մոսկվա ՌԴ
  • 2006 Եվրոպական Մանկական Oտորինոլարինգոլոգների Ասոցիացիա:
  • 2007 Միջամերիկյան Մանկական Oտորինոլարինգոլոգների Ասոցիացիա: Սան Պաոլո Բրազիլիա
  • 2014 Oտորինոլարինգոլոգիայի Գլխի և Պարանոցի Վիրաբուժության Միջազգային Ակադեմիա:

 

Պարգևատրումներ

  • 2010 ԵրՊԲՀ-ի Հոբելյանական Արծաթե կրծքանշան` Կրթության, գիտության, բժշկության և աշխատանքային այլ բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար:
  • 2014 Համազգային Վստահություն» Խորհրդի «Կլինիկական օգնության տարվա կազմակերպիչ» անվանակոչում:
  • 2021 Տարվա Բժիշկ 2020 Որակի Նշան Հավաստագիր