Սուրեն Սեդրակի Սահակյան
| Մասնագիտություն | Պլաստիկ վիրաբույժ |
| Ծառայություն | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն |
| Լեզուներ | անգլերեն | ռուսերեն | հայերեն |
Իմ կենսագրությունը
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2006–2011 - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2011–2013 - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, մագիստրատուրա
2013–2015 - Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան (ՌԺԲՀ), բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոն, կլինիկական օրդինատուրա, Մոսկվա, Ռուսաստան
2018–2020 - Ստավրոպոլի պետական բժշկական համալսարան, կլինիկական օրդինատուրա՝ պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2013 - Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ, կլինիկական օրդինատոր
2013–2015 - Մոսկվայի թիվ 68 քաղաքային հիվանդանոց, վիրաբույժ-օրդինատոր
2015–մինչ օրս - Մարտունու բժշկական կենտրոն, բժիշկ-վիրաբույժ
2015–մինչ օրս - «Աստղիկ» բժշկական կենտրոն, Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ
2020–մինչ օրս - «Աստղիկ» բժշկական կենտրոն, պլաստիկ վիրաբույժ
2020–մինչ օրս - Sharm Gold Clinic, Մոսկվա, պլաստիկ վիրաբույժ
2023–մինչ օրս - Estetic by Implant Clinic, Կրասնոդար, պլաստիկ վիրաբույժ
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2013 - «Վիրաբուժական ինֆեկցիա և շաքարային դիաբետ» միջազգային կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան
2014 - «Վերքեր և վերքային ինֆեկցիաներ» միջազգային կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան
2014 - Վարպետության դաս՝ «Լապարոսկոպիկ հերնիոպլաստիկա», KARL STORZ ուսումնական կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
2014 - Վարպետության դաս՝ «Կարի տեխնիկան լապարոսկոպիկ վիրաբուժությունում», KARL STORZ ուսումնական կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
2015 - Ռուսաստանի էնդոսկոպիկ վիրաբույժների 18-րդ կոնգրես, Մոսկվա, Ռուսաստան
2015 - 17-րդ ճապոնա-ռուսական սիմպոզիում, էնդոսկոպիայի գիտաուսումնական սեմինար, Մոսկվա, Ռուսաստան
2015 - Վարպետության դաս՝ «Լապարոսկոպիկ վիրահատությունները կոլոպրոկտոլոգիայում», KARL STORZ ուսումնական կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
2019 - «Ցավազրկող դեղամիջոցների չբավարարված պահանջները» միջազգային սիմպոզիում, Բեռլին, Գերմանիա
2020 - Հետդիպլոմային մասնագիտական կրթության համալսարան, «Վիրաբուժություն», Մոսկվա, Ռուսաստան
2021 - X ազգային կոնգրես՝ «Պլաստիկ վիրաբուժություն, էսթետիկ բժշկություն և կոսմետոլոգիա», Մոսկվա, Ռուսաստան
2022 - «Լյարդի փոխպատվաստման հիմնահարցերը», Երևան, Հայաստան
2022 - Ն. Օ. Միլանովի անվան XI ազգային կոնգրես՝ «Պլաստիկ վիրաբուժություն, էսթետիկ բժշկություն և կոսմետոլոգիա», Մոսկվա, Ռուսաստան
2024 - Vegas Cosmetic Surgery 2024, Լաս Վեգաս, ԱՄՆ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսաստանի էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ
Ռուսաստանի վիրաբուժական ասոցիացիայի անդամ
