logo
JCI GOLD SEAL
8900

Հայաստանում սրտանոթային բժշկությունը նոր նշաձող է սահմանում

17 Nov 2026

Նոյեմբերի 16-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում բացվեց Սրտանոթային ինտերվենցիոն կենտրոնը՝ ազդարարելով բժշկական առաջընթացի նոր փուլ։
Միջոցառման առանցքում Siemens Healthineers ընկերության նորագույն՝ ARTIS Genio անգիոգրաֆիկ համակարգի ներկայացումն էր, որն իր առաջադեմ տեխնոլոգիական հնարավորություններով եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։
Ծառայության պաշտոնական բացման արարողության ժամանակ Siemens-ի տարածաշրջանային ներկայացուցիչը «Նաիրի»բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանին հանձնեց հավաստագիր, որով բուժկենտրոնը պաշտոնապես ճանաչվում է որպես Artis Genio համակարգի տարածաշրջանային ռեֆերենս կենտրոն։