Առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում՝ եզակի վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում
30 Sep 2026
Բժիշկներ
Հրաչյա Գևորգի Հարությունյան
«Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոքսա» կլինիկայում առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում իրականացվել է մեկ վերջույթի կոնքազդրային և ծնկահոդի միաժամանակյա էնդոպրոթեզավորում՝ արթրոզների ժամանակ։
Այս մոտեցումը հնարավորություն է տվել մեկ վիրահատությամբ վերականգնել վերջույթի կենսամեխանիկան՝ մեկ հոսպիտալացմամբ, մեկ անզգայացմամբ և մեկ վերականգնողական փուլով։
71-ամյա պացիենտը վիրահատությունից արդեն հաջորդ օրը բժշկի հսկողությամբ քայլում է և իրեն լավ է զգում։
«Կոքսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանի խոսքով՝ նման վիրահատությունները պահանջում են բարձր մասնագիտական հմտություններ և թիմային ճշգրիտ աշխատանք՝ բացելով նոր հնարավորություններ ժամանակակից օրթոպեդիայում։
