Գլխավոր / Լուրեր / Վիրահատությունից երկու ժամ անց հիվանդներն արդեն կարող են քայլել

Լուրեր

Վիրահատությունից երկու ժամ անց հիվանդներն արդեն կարող են քայլել

12 Հունվար 2019 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Հրաչյա Գևորգի Հարությունյան

Հոդերի ախտահարումը շատ տարածված է և հաճախ բերում է պացիենտների հաշմանդամության, որոնք հոդերում շարժումների սահմանափակման կամ նրանց ցավոտության պատճառով ստիպված են վարել սահմանափակ կենսակերպ:

Այսօր, «Նաիրի» ԲԿ-ն Նաիրի-Կոքսա կլինիկան ներդրված նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության շնորհիվ ունի միջազգային մակարդակ: Կլինիկայի մասնագետները «Կոքսա» ֆիննական կլինիկայի մասնագետների հետ համատեղ իրականացնում են հիվանդների էնդոպրոթեզավորում և հին պրոթեզավորված հոդերի ռեվիզիա՝ նրանց ֆունկցիայի ամբողջական վերականգնմամբ: Կիրառվում են համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողների բարձրորակ էնդոպրոթեզներ:



Հոդերի էնդոպրոթեզավորման նորարարական եղանակը հիվանդներին հնարավորություն է տալիս ոտքի կանգնել վիրահատությունից արդեն երկու ժամ հետո, հաջորդ օրը թույլատրվում է աստիճաններով բարձրանալ/իջնել, իսկ 3-4-րդ օրը դուրս գրվել կլինիկայից: Այս եղանակն ապահովում է նաև հետվիրահատական 3-4 օրերի ընթացքում կայուն ցավազրկում, որը ո՛չ միայն հարմարավետ է հիվանդի համար, այլ նաև անհրաժեշտ պայման նորմալ ակտիվության վերադառնալու համար: Վիրահատությունից հետո հիվանդների այսպիսի արագ վերականգնմանը նպաստում է նաև Նաիրի-Կոքսա կլինիկայի բարձր որակավորում ունեցող ռեաբիլիտոլոգների աշխատանքը, ովքեր վիրահատությունից հետո հենց առաջին ժամերի ընթացքում սկսում են զբաղվել վիրահատված հոդով:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու կամ ընդունելության նախնական գրանցման համար կարող եք զանգահարել 091 22 99 77 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն