Համակարգչային տոմոգրաֆիան բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է, որը հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Կիրառվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ համակարգչային տոմոգրաֆ:
Առանձնահատկությունները
Somation Sensation Cardiac 64 համակարգչային տոմոգրաֆը լավագույն լուծում է ամբողջ մարմնի վիզուալիզացիայի, օրգանիզմի ցանկացած օրգան-համակարգի ախտաբանությունների ախտորոշման համար, ներառյալ ՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները: Սարքի օգնությամբ իրականացվում է ՀՏ անգիոգրաֆիա, սպիրալային և անոթների պատկերների հետազոտություն՝ անոթային անոմալիաների, անևրիզմների, աթերոսկլերոտիկ վահանիկների և ստենոզների հայտնաբերման համար:
Siemens-ի կողմից մշակված եզակի z-Sharp տեխնոլոգիան ապահովում է հետազոտության ընթացքի բարձր արագություն, ճշգրտություն և ՀՏ պատկերների մանրամասնում:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․