logo
JCI GOLD SEAL
8900
home banner

Բուժման միջազգային ստանդարտներ և ժամանակակից սարքավորումներ՝ Ձեր առողջության համար

Նորություններ

Photo

«Նաիրի» բժշկական կենտրոնը՝ Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին

Օրեր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնը մասնակցեց Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։
Իմանալ ավելին ⟶
Photo

Բժշկական տուրիզմ. պացիենտ Ռումինիայից

«Նաիրի» ԲԿ-ն բժշկական տուրիզմի ոլորտում դարձել է վստահելի ընտրություն եվրոպացի պացիենտների համար։ 66-ամյա Անժելիկան Ռումինիայից եկել է Հայաստան՝ ընտրելով «Նաիրի» բժշկական կենտրոնը։
Իմանալ ավելին ⟶
Photo

Ամբողջական թվային պրոտոկոլ «Նաիրի» ԲԿ-ի ատամնաբուժական ծառայությունում

«Նաիրի» բժշկական կենտրոնի ատամնաբուժական ծառայությունում գործում է ամբողջական բուժման թվային նոր պրոտոկոլը։
Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխուղեղի ուռուցքի նախավիրահատական ճառագայթում

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը և «Նաիրի» բժշկական կենտրոնը համատեղ իրականացրել են համալիր բուժում․ գլխուղեղի 3 սմ մետաստատիկ գոյացությունը, որն ուղեկցվում էր սաստիկ գլխացավերով, նախ ենթարկվել է բարձր դոզայով ճառագայթման, ապա՝ 24 ժամ անց՝ վիրահատական հեռացման։
Իմանալ ավելին ⟶
Դիտել բոլոր նորությունները
IRG

Ավելին` «Նաիրի» բժշկական կենտրոնի մասին

«Նաիրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2005 թվականին և կարողացել է դառնալ Երևանի և Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկը։

Մեր բուժառուներից յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ կստանա բարձրակարգ բժշկական օգնություն ՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, իսկ դա հնարավոր դարձնելու համար բժշկական կենտրոնում ստեղծվել են բժիշկների բազմամասնագիտական թիմեր։ «Նաիրի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն ունի ժամանակակից լաբորատորիա, առկա են ամենաժամանակակից ախտորոշիչ սարքավորումները: Այսպիսով, «Նաիրի» բժշկական կենտրոնում առկա է Հայաստանում լավագույն մամոգրաֆը ՝ SIEMENS Mammomat Revelation և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը MAGNETOM Vida 3T։

Կլինիկան ունի բոլոր պայմանները բարդ հիվանդությունների բուժման համար։ Այստեղ են աշխատում միջազգայնորեն ճանաչված վիրաբուժական և ուռուցքաբանական ուժեղագույն թիմեր. մեր Գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը միակն է Հայաստանում, որը ESGO-ի կողմից որակավորված է, որպես ձվարանների քաղցկեղի բուժման մասնագիտացված կենտրոն:

«Կոքսա-Նաիրի» կլինիկան Հոդերի էնդոպրոթեզավորման մասնագիտացված միակ կենտրոնն է Հայաստանում։ Գլխուղեղի և ողնաշարի ամենաբարդ վիրահատությունները, լավագույն բժիշկների կողմից, ժամանակակից սարքավորումներով՝ իրականացվում է մեր կլինիկայում։

Յուրաքանչյուր գանգատի դեպքում՝ կարող եք վստահ լինել, որ «Նաիրի» ԲԿ-ում կստանաք գրագետ բուժօգնություն՝ հարմարավետ միջավայրում: