logo
JCI GOLD SEAL
8900

Արամ Գրիգորի Բադալյան

Արամ Գրիգորի Բադալյան
Մասնագիտություն Էնդոկրին վիրաբույժ | Դիմածնոտային վիրաբույժ | Վիրաբույժ | Ուռուցքաբան
Ծառայություն Գլխի և պարանոցի վիրաբուժություն
Պաշտոն Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար
Գիտական աստիճան PhD
Լեզուներ անգլերեն | ռուսերեն | հայերեն

Իմ կենսագրությունը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  

1998 – 2004 - Երևանի Մ.Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարան, Ռազմա-բժշկական ֆակուլտետ,

2004 – 2005 - Երևանի Կայազորային հոսպիտալ, ինտերնատուրա «ընդհանուր պրակտիկայի բժիշկ» մասնագիտությամբ, 

2008 – 2010 - Ն.Ն.Բլոխինի անվան Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոն, Կլինիկական օրդինատուրա «ուռուցքաբանություն» մասնագիտացմամբ գլխի և պարանոցի ուռուցքների բաժնում, Մոսկվա

2019 - Մասնագիտական վերապատրաստում «Ուլտրաձայնային ախտորոշում» մասնագիտացմամբ, Մոսկվա 

2019 - Մասնագիտական վերապատրաստում «Էնդոկրինոլոգիա» մասնագիտացմամբ, Մոսկվա

2020 - Մասնագիտական վերապատրաստում «Վիրաբուժություն» մասնագիտացմամբ, Մոսկվա

2020- 2022  - ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա «դիմածնոտային վիրաբուժություն» մասնագիտացմամբ, Երևան

2024- 2025  - ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա «ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտացմամբ, Երևան

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2011 - Վեյլ Քորնելի Ուռուցքաբանության Սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

2012 - «Գլխի և պարանոցի ուռուցքների վիրահատական բուժում» վարպետաց դաս միջազգային մասնակցությամբ, Մոսկվա

2012 - «Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների վաղ ախտորոշման, բուժման և վերականգնման ժամանակակից մեթոդներ» կատարելագործման դասընթաց, Մոսկվա

2016 - «Գլխի և պարանոցի ուռուցքների պլաստիկ և վերականգնողական  վիրաբուժություն» որակավորման դասընթաց, Մոսկվա

2016 - «Տրանսօրալ լազերային վիրաբուժությունը վերին շնչուղիների քաղցկեղի բուժման մեջ» գործնական դասընթաց միջազգային մասնակցությամբ, Մոսկվա 

2017 - Վեյլ Քորնելի Ուռուցքաբանության Սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա

2018 - Վահանաձև գեղձի վիրահատությունների ներվիրահատական նեյրոմոնիտորինգի IV Համառուսական դասընթաց, Սանկտ-Պետերբուրգ

2019 - «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց»   միջազգային դասընթաց, Երևան

2020 - «Ուռուցքաբանության արդի հարցեր» կատարելագործման դասընթաց, Երևան

2020 - «Ուռուցքաբանություն» կատարելագործման դասընթաց, Մոսկվա

2020 - «Էնդոկրին վիրաբուժություն» կատարելագործման դասընթաց, Մոսկվա

2020 - «Գլխի և պարանոցի վիրաբուժություն» կատարելագործման դասընթաց, Մոսկվա

Մասնագիտացում

Ուռուցքաբան, դիմածնոտային և էնդոկրին վիրաբույժ,

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

2006 - Արցախի Հանրապետության ՊԲ լավագույն բուժ.ծառայություն 

2008 - EACMFS Congress Scholarship

2010 - EACMFS Congress Scholarship

2011 - Salzburg Weill Cornel Medical College Scholarship 

2017 - Salzburg Weill Cornel Medical College Scholarship 

Մասնագիտական գործունեություն

2005 – 2007 - Ծառայություն ՀՀ ԶՈւ-ում, գնդի բուժ.ծառայության պետ -  -  (բ/ծ կապիտան)

2010 – 2014 - Ն.Ն.Բլոխինի անվան Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոն, գլխի և պարանոցի ուռուցքների բաժին, ասպիրանտ, Մոսկվա

2015 – 2019 - «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն, գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, Երևան

2019 – ից - «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոն, գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, Երևան

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ 

2000-2024      մոտ 70 տարածաշրջանային և միջազգային գիտաժողովների, սեմինարների և մասնագիտական հավաքների մասնակից

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 -  Գանգա-Դիմածնոտային Վիրաբուժության Եվրոպական Ասոցիացիայի անդամ (EACMFS)

2011 -  Ռուսաստանի Գլխի և Պարանոցի Ուռուցքների Մասնագետների Միության  -  - անդամ 

2014 -  Դիմածնոտային և Բերանի Խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի անդամ (AAMFOS)

2014 -  Գլխի և Պարանոցի Քաղցկեղի Եվրոպական Միության անդամ (EHNS)

2018 - Ուռուցքաբանների Եվրոպական Միության անդամ (ESMO)

2019 - Եվրոպական Թիրեոիդ Ասոցիացիայի անդամ (ETA)

2022 - Հայկական Թիրեոիդ Ասոցիացիայի անդամ

2023 -  Գլխի և պարանոցի հայկական դպրոցի տնօրեն

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2015 - Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն – Ուռուցքի ծավալը որպես կանխատեսման գործոն ըմպանի քաղցկեղի քիմիաճառագայթային բուժման ժամանակ (Մոսկվա, ՌԴ)

2004-2024 - Ելույթներ և ստենդային զեկույցներ տեղական ու միջազգային մի շարք համաժողովներում 

15 գիտական հրապարակումների հեղինակ է

Նորություններ

Photo

Դիմային նյարդի հետվիրահատական վերականգնում

Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները: 

Դիմային նյարդի ախտահարումն իրենից ներկայացնում է նյարդաբանական խնդիր և կարող է հանգեցնել դեմքի մկանների շարժունակության ժամանակավոր խանգարման: 

Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխի և պարանոցի ՀՇ և ՄՌՇ դասընթաց

Նոյեմբերի 8-ին և 9 ին Ռադիոլոգիայի հայկական դպրոցի նախաձեռնությամբ՝ «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել գլխի և պարանոցի պաթոլոգիաներին նվիրված ՀՇ և ՄՌՇ ախտորոշման վերաբերյալ դասընթաց, որը վարել է ՌԴ-ից հատուկ հրավիրված բ.գ.թ, ռադիոլոգ Ելենա Ստեփանովնան

Իմանալ ավելին ⟶
Photo

Վահանաձև գեղձի պունկցիոն բիոպսիա

Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան (ԲԱՊԲ) կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը...

Իմանալ ավելին ⟶
Photo

Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ

Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի, մասնավորապես վերին ծնոտի ուռուցքային ախտահարում ( ֆիբրոզ դիսպլազիա), որը նաև ախտահարում էր գանգի հիմի ոսկրերը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Մաշկի բազալբջջային քաղցկեղ (բազալիոմա)

Մաշկի քաղցկեղը աշխարհում ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Իսկ մաշկի քաղցկեղի տեսակներից ամենատարածվածը բազալբջջային քաղցկեղն է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. անտեսված բարորակ ուռուցքը վերաճել էր չարորակ ուռուցքի

«Նաիրի» ԲԿ դիմել էր 66 տարեկան կին, մասնագիտությամբ` դերասանուհի, ով գանգատվում էր հարականջային շրջանում մեծ գոյացությունից՝ մոտավորապես 4 սմ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Խալին ձեռք տալ չի՞ կարելի․ Արամ Բադալյան

Էսթետիկ և բժշկական ցուցումներով խալ հեռացնելու որոշում կայացրած յուրաքանչյուր մարդու այս հարցը շատ է վախեցնում և երբեմն հետ է պահում այդ գործողությունից․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հայաստանում կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո

Առաջին անգամ հայաստանում կատարվող այս վիրահատության բացառիկությունն այն է, որ հնարավոր է եղել վերականգնել ո՛չ միայն լեզվի կառուցվածքը, այլ նաև` շարժունակությունը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կայացավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ դասընթացը

Դասընթացը կազմակերպել էր «Հայկական հակաքաղցկեղային լիգա» հասարակական կազմակերպությունը՝ «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ համատեղ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Իրականացվել է ծնոտի փոխպատվաստման եզակի վիրահատություն

Ծնոտի ծանր աստիճանի ուռուցքային ախտահարում ունեցող տղամարդու մոտ այն հեռացրել են՝ փոխարինելով հիվանդի ոսկրերից ձևավորած նորով․․․

Իմանալ ավելին ⟶