logo
JCI GOLD SEAL
8900

Վահանաձև գեղձի պունկցիոն բիոպսիա

26 May 2022

Պունկցիոն բիոպսիայի նշանակությունը
Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան (ԲԱՊԲ) կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը:
Բիոպսիան միակ մեթոդն է` նախավիրահատական փուլում պարզելու հանգույցների բարորակ կամ չարորակ լինելը: Այն կատարվում է հատուկ սարքով, բարակ ասեղի օգնությամբ, ուլտրաձայնային սարքի հսկողության ներքո:
Նմուշը վերցնում են կասկածելի գոյացություններից և ուղղարկում բջջաբանական հետազոտության, որի արդյունքում պարզվում է գոյացության բնույթը և մշակվում բուժման ռազմավարությունը: