Գլխավոր / Լուրեր / Աչքի ուլտրաձայնային հետազոտություն «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Լուրեր

Աչքի ուլտրաձայնային հետազոտություն «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

08 Մարտ 2017 | Լուրեր | Ակնաբանություն

Աչքի գերձայնային հետազոտությունը /ԱԳՀ/ դա հետազոտման մեթոդ է, որն իրականացվում է Նաիրի ԲԿ-ի ակնաբուժական կլինիկայում շնորհիվ աչքի պաթոլոգիաների լայն սպեկտրի բացահայտման համար նախատեսված սարքավորումների: Այն անվտանգ է, ինֆորմատիվ, իսկ երբեմն ընդհանրապես անտեսանելի: Աչքի ԱԳՀ-ն արժեքավոր է, երբ աչքի օպտիկական շարավները խամրած են և աչքի խորը կազմությունները չեն երևում այլ մեթոդներով լուսային ճառագայթի օգնությամբ /լույսով անցկացվող հետազոտություններ, օֆտալմոսկոպիա և այլն/:

Ակնագնդի ԳՁՀ-ն դա ախտորոշիչ պրոցեդուրա է, որը հնարավորություն է տալիս տեսողականորեն գնահատել աչքի կազմությունը և դրան շրջապատող հյուսվածքները /ակնաբյուրեղը, ցանցաթաղանթը, աչքի մկանները, ռետրոբուլբար բջջանյութը/ : Եթե աչքի կազմության հիմնական հետազոտությանը զուգահեռ կիրառվում է աչքի անոթների գունավոր դոպլեր քարտեզագրում /ԳԴՔ/, ապա դա հնարավորություն է տալիս գնահատել արյան հոսքի արագությունը, ծավալը, աչքի անոթների անցանելիությունը: Այն նաև որոշում է աչքի արյան շրջանառության պաթոլոգիան դեռ սկզբնական շրջաններում, ինչը հնարավորություն է տալիս սկսել բուժումը հիվանդության վաղ շրջաններում և հասնել լավագույն արդյունքների:

Ակնագնդի ԳՁՀ-ն կիրառվում է նաև ցանցաթաղանթի կամ ապակենման մարմնի շերտազատման ախտորոշման, ինտրաօկուլյար արնազեղումների հետազոտման, ոսպնյակի ախտահարման, օտար մարմինների առկայության և աչքի ուռուցքների դետեկցիայի ժամանակ: Ակնագնդի ԳՁՀ-ն թույլ է տալիս վերլուծել աչքի մկանային համակարգի և ռետրոօկուլյար շրջանի վիճակը:

Ակնագնդի ԳՁՀ անցկացնելու ցուցումներ՝

  • Կարճատեսության և հեռատեսության բարձր աստիճաններ
  • Ցանցաթաղանթի շերտազատում
  • Կատարակտ
  • Գլաուկոմա
  • Աչքի ուռուցքներ
  • Աչքի մկանների պաթոլոգիա
  • Աչքի վնասվածքներ
  • Օտար մարմնի առկայություն ակնագնդում
  • Աչքի անոթային հիվանդություններ
  • Տեսողական ներվի հիվանդություն
  • Քրոնիկ հիվանդություններ /հիպերտոնիա, երիկամների հիվանդություն, շաքարային դիաբետ/

Աչքի անոթների դոպլեր քարտեզավորման ացկացման ցուցանիշներն են՝

  • Անանցանելիությունը, ցանցաթաղանթի զարկերակների սպազմ
  • Քներակի նեղացում, ինչը կարող է ազդել տեսողական օրգանները սնուցող զարկերակներում արյան հոսքի վրա
  • Աչքի կոպերի թրոմբոզ
  • Առաջնային իշեմիկ նեյրոօպտիկոպաթիա

Աչքի ԳՁՀ անցկացնելու հակացուցումներ չկան, բացառությամբ աչքի բաց վնասվածքները: Այդ դեպքում հենց գործընթացն է բարդանում:

Ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, ժամանակին դիմեք մասնագետներին, քանի որ հիվանդության վաղ ախտորոշումը դրա հաջող բուժման գրավականն է:

Դիտեք մեր youtube-ի ալիքով:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն