Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության հնարավորությունները «Նաիրի» ԲԿ-ում
«Նաիրի» բժշկական կենտրոնի Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են դեմքի և մարմնի էսթետիկ, վերականգնողական և պլաստիկ վիրաբուժական միջամտություններ՝ ժամանակակից մոտեցումների և անհատական բուժական ծրագրերի կիրառմամբ։
Բաժանմունքի մասնագիտական թիմում ներգրավված են Վարդան Խաչատրյանը, Ռուբեն Ադամյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գոռ Անանյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Ելենա Դարբինյանը և Քրիստինա Վրեժի Գրիգորյանը։
Խորհրդատվության ընթացքում գնահատվում են պացիենտի անհատական առանձնահատկությունները, ակնկալիքներն ու միջամտության հնարավոր ցուցումները, ինչի հիման վրա ընտրվում է առավել նպատակահարմար մոտեցումը։ Կիրառվում են ինչպես վիրաբուժական, այնպես էլ ոչ վիրաբուժական մեթոդներ՝ դեմքի և մարմնի համաչափության, հյուսվածքների վիճակի և արտաքին տեսքի բարելավման նպատակով։
Բաժանմունքում հասանելի են նաև ժամանակակից էսթետիկ տեխնոլոգիաներ, որոնք կարող են կիրառվել առանձին կամ համակցված ծրագրերի շրջանակում՝ ըստ բժշկական ցուցումների և մասնագետի գնահատման։
