Գլխավոր / Լուրեր / Ակնաբուժական կլինիկայում օգտագործվում է մանկահասակ երեխաների անկոնտակտ ախտորոշման եզակի սարք

Լուրեր

Ակնաբուժական կլինիկայում օգտագործվում է մանկահասակ երեխաների անկոնտակտ ախտորոշման եզակի սարք

06 Մարտ 2017 | Լուրեր | Ակնաբանություն

«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքում անցկացնում է երեխաների տեսողության լիակատար համալիր ախտորոշում, ճշգրիտ ախտորոշում են կատարում տարիքից անկախ, այդ թվում՝ նորածինների.

  • անհասների ռետինոպատիա
  • շլաչքություն
  • կարճատեսություն
  • աստիգմատիզմ
  • ամբլիոպիա
  • պտոզ (բնածին, ձեռքբերովի)
  • կատարակտա (բնածին, ձեռքբերովի):

Ամբլիոպլիայի, կարճատեսության, շլաչքության ամբուլատոր բուժումը կատարվում է հետեւյալ սարքերով՝ Ամբլիոկոր, Սինոպտոֆոր, Մակուլոխթանիչ, Eye համակարգչային ծրագրեր, Պլեոպտիկա 2+б Relax:

Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքում օգտագործվում է Plusoptix եզակի սարքը, որը Հայաստանում նմանօրինակը չունի եւ թույլ է տալիս անկոնտակտ եղանակով ախտորոշել մանկահասակ երեխաների աչքի պաթոլոգիան:

2013 թվականից «Նաիրի» ԲԿ-ի Աչքի կլինիկայի աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունքը կրում է կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս, Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Էդուարդովիչ Ավետիսովի անունը:

Ավելի ամբողջական տեղեկություններ ստանալու կամ գրանցվելու համար զանգահարեք հետեւյալ հեռախոսահամարներով՝ +374 10 502 522, +374 91 555 156, 8900:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն