ATTIVA RF տեխնոլոգիան արդեն հասանելի է «Նաիրի» ԲԿ-ում
«Նաիրի» բժշկական կենտրոնի Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հասանելի է ATTIVA RF տեխնոլոգիան՝ դեմքի և մարմնի տարբեր հատվածներում մաշկի ձգման, կոնտուրների բարելավման և երիտասարդացման նպատակով։
ATTIVA RF-ը ռադիոհաճախական էներգիայի կիրառմամբ իրականացվող տեխնոլոգիա է, որի միջոցով հնարավոր է վերահսկվող ջերմային ազդեցություն գործադրել հյուսվածքների վրա։ Մեթոդն ուղղված է մաշկի ձգվածության և տոնուսի բարելավմանը, ինչպես նաև դեմքի և մարմնի որոշ հատվածների ավելի հստակ ուրվագծմանն ու բնական տեսքի պահպանմանը։
Տեխնոլոգիան կարող է կիրառվել դեմքի, պարանոցի, կզակի շրջանի, ինչպես նաև մարմնի տարբեր հատվածներում՝ կախված պացիենտի անհատական առանձնահատկություններից և ցանկալի արդյունքից։
ATTIVA RF-ի կիրառման ցուցումները, միջամտության ծավալը և սպասվող արդյունքները գնահատվում են մասնագետի խորհրդատվության ընթացքում։ Մեթոդի ընտրությունը կատարվում է անհատապես՝ հաշվի առնելով մաշկի վիճակը, հյուսվածքների առանձնահատկությունները և պացիենտի պահանջները։
ATTIVA RF տեխնոլոգիան արդեն հասանելի է «Նաիրի» ԲԿ-ի Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժության ծառայությունում։
