logo
JCI GOLD SEAL
8900

Ամբողջական թվային պրոտոկոլ «Նաիրի» ԲԿ-ի ատամնաբուժական ծառայությունում

17 Apr 2026

«Նաիրի» բժշկական կենտրոնի ատամնաբուժական ծառայությունում գործում է ամբողջական բուժման թվային նոր պրոտոկոլը։ Դա ատամների ախտորոշման, պլանավորման ու բուժման գործում ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառումն է։ Այն բժշկին և պացիենտին հնարավորություն է տալիս ցանկացած գործողություն սկսելուց առաջ պատկերացնել վերջնական արդյունքը։

Այս մոտեցումը շատ կարևոր է նաև էսթետիկ ստոմատոլոգիայում․ վերջնարդյունքը պետք է մաքսիմալ համապատասխանի պացիենտի դիմագծերին և դիմախաղին: Թվային պրոտոկոլով աշխատելը զգալիորեն կրճատում է պացիենտի ատամնաբուժական աթոռին գտնվելու ժամանակը, ինչպես նաև շապիկների կամ իմպլանտների պատրաստման ժամկետը։