logo
JCI GOLD SEAL
8900

Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում

25 Mar 2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ, մասնակցել է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած գիտաժողովի, որը նվիրված էր ողնաշարի ինֆեկցիոն ախտահարումներին և դրանց հայտնաբերման ուղիներին: Բժիշկը կիսվել է իր փորձով և արձանագրել, որ բուժման այն մոտեցումները, որոնք առկա են Եվրոպայում, վաղուց կիրառվում են նաև Հայաստանում:

Պատասխանատվությամբ ենք նշում, որ «Նաիրի» ԲԿ-ում կիրառվող բուժման մեթոդները համապատասխանում են Եվրոպական ստանդարտներին: