«Նաիրի» ԲԿ-ի փորձը՝ վերջույթների պահպանմանն ուղղված միջազգային խոշորագույն համաժողովին:
30 Sep 2026
Բժիշկներ
Գալուստ Հարությունի Գալուստյան
«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Հարությունի Գալուստյանը սեպտեմբերի 23-ից 26-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել է Վերջույթների պահպանման 23-րդ միջազգային կոնգրեսին:
Այս մասշտաբային իրադարձությանը մասնակցել է ավելի քան 1000 պատվիրակ բոլոր աշխարհամասերից: Գիտական ծրագրի շրջանակներում Գալուստ Գալուստյանը հանդես է եկել պոստերային զեկույցով, որը ամփոփում էր կլինիկայի բազմամյա փորձը վերջույթների ոսկրային ուռուցքների օրգանապահպան բուժման ոլորտում:
Զեկույցը արժանացել է արտասահմանյան գործընկերների մեծ հետաքրքրությանն ու ակտիվ քննարկումներին՝ հիմք դնելով նոր և արդյունավետ միջազգային կապերի հաստատմանը:
