Բժշկական տուրիզմ. պացիենտ Ռումինիայից
07 Jul 2026
«Նաիրի» ԲԿ-ն բժշկական տուրիզմի ոլորտում դարձել է վստահելի ընտրություն եվրոպացի պացիենտների համար։
66-ամյա Անժելիկան Ռումինիայից եկել է Հայաստան՝ ընտրելով «Նաիրի» բժշկական կենտրոնը։
Բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի կողմից կատարված լապարոսկոպիկ վիրահատությունն ապահովել է նվազագույն ցավ, արագ վերականգնում և կրկնման ցածր ռիսկ։
Ընդամենը մի քանի օրում պացիենտը վերադարձել է իր առօրյային՝ ստանալով ոչ միայն բարձրակարգ բուժում, այլև հոգատար և անհատական մոտեցում։
