logo
JCI GOLD SEAL
8900

Նաիրի բժշկական կենտրոնի մասնագետների մասնակցությունը մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված եվրոպական ծրագրին

11 Jul 2025

«Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետները մասնակցել են Եվրոպայի խորհրդի և Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրին։ Ծրագրի շրջանակներում քննարկվել են առողջապահության ոլորտում էթիկայի, թափանցիկության, հաշվետվողականության և պացիենտակենտրոն մոտեցման կարևորությունը՝ որպես մատուցվող ծառայությունների որակի կարևոր ցուցիչներ։