logo
JCI GOLD SEAL
8900

«Նաիրի» ԲԿ ՔԿԱ Լևոն Թորոսյանը մասնակցել է հայ-բուլղարական միջազգային համաժողովին

30 Sep 2026

Սեպտեմբերի 3–5-ը «Նաիրի» բժշկական կենտրոնի ՔԿԱ Լևոն Ռաֆայելի Թորոսյանը մասնակցել է «Անսահմանափակ ռինոլոգիա և գլոբալ քիթ-կոկորդ-ականջաբանության հեռանկարներ» հայ-բուլղարական միջազգային համաժողովին։

Համաժողովի շրջանակում նա հանդես է եկել հետևյալ զեկուցումներով՝

🔹 «Ճակատային խոռոչի արմատական և էնդոսկոպիկ վիրահատությունները՝ ժամանակակից սարքավորումների կիրառմամբ»,

🔹 «Ականջի վարակային-բորբոքային հիվանդություններ»։

«Նաիրի» բժշկական կենտրոնը կարևորում է բժիշկների մասնակցությունը միջազգային մասնագիտական հարթակներին, փորձի փոխանակումն ու շարունակական զարգացումը՝ ժամանակակից բժշկության առաջատար մոտեցումները կլինիկական պրակտիկայում ներդնելու նպատակով։