«Նաիրի» բժշկական կենտրոնը՝ Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին
Օրեր առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնը մասնակցեց Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։
🌍 Համաժողովը մեկ հարթակում համախմբել էր զբոսաշրջության և առողջապահության ոլորտների մասնագետների՝ քննարկելու բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության հնարավորություններն ու ոլորտի նոր ուղղությունները։
«Նաիրի» բժշկական կենտրոնի մասնակցությունը նման հեղինակավոր միջազգային հարթակներին կարևոր հնարավորություն է՝ ամրապնդելու միջազգային կապերը, ձևավորելու նոր գործընկերություններ և ընդլայնելու համագործակցության շրջանակը։ Միաժամանակ, այն նպաստում է Հայաստանի բժշկական հնարավորությունների ներկայացմանը միջազգային հարթակում և մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես բժշկական զբոսաշրջության հեռանկարային ուղղություն։
