«Նաիրի» ԲԿ ակնաբույժ Դիանա Հովհաննիսյանը մասնակցել է ESCRS 2026 միջազգային կոնգրեսին
Բժիշկներ
Դիանա Հայկի Հովհաննիսյան
Սեպտեմբերի 11–15-ը Լոնդոնում կայացավ Կատարակտային և ռեֆրակցիոն վիրաբուժության եվրոպական ընկերության (ESCRS) ամենամյա կոնգրեսը՝ ESCRS 2026-ը։
Միջազգային հեղինակավոր կոնգրեսին զեկույցով մասնակցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբույժ Դիանա Հայկի Հովհաննիսյանը՝ հանդես գալով «Տեսողական և ռեֆրակցիոն արդյունքների բարելավումը ժամանակակից LASIK վիրահատության դեպքում․ անվտանգության, կանխատեսելիության և աչքի մակերևույթի կայունության պրոսպեկտիվ վերլուծություն» թեմայով։
Կոնգրեսի շրջանակում ներկայացվեցին ակնաբուժության ոլորտի նորագույն գիտական հետազոտությունները, առաջատար տեխնոլոգիաներն ու ժամանակակից վիրաբուժական մոտեցումները։ Մասնագիտական այս հեղինակավոր հարթակը հնարավորություն ընձեռեց ոչ միայն ծանոթանալու ոլորտի վերջին ձեռքբերումներին, այլև փոխանակելու փորձն ու գիտելիքները աշխարհի տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետների հետ՝ նպաստելով միջազգային մասնագիտական կապերի ամրապնդմանն ու ժամանակակից ակնաբուժության հետագա զարգացմանը։
