«Նաիրի» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքը ամբողջությամբ վերանորոգվել է
Բժիշկներ
Անդրանիկ Իսրայելի Ադամյան

Վերջերս ավարտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները։ Բաժանմունքը այժմ համապատասխանում է Եվրոպական բարձր չափանիշներին՝ միաժամանակ ապահովելով որակ, հարմարավետություն և ներդաշնակ միջավայր։
Նորացվել է կահավորանքը, բաժանմունքը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Հատուկ ուշադրություն է դարձվել ինչպես պացիենտների, այնպես էլ մասնագետների հարմարավետությանը։
Վերանորոգվել և ամբողջությամբ կահավորվել են հիվանդասենյակները՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները։ Յուրաքանչյուր պալատում կա հեռուստացույց, անսահմանափակ ինտերնետ, անհրաժեշտ իրեր և ապահովված է երեք անգամյա սնունդ։
Պացիենտների հարմարության համար յուրաքանչյուր մահճակալի կողքին տեղադրված է օգնության կոճակ, որը միացված է շուրջօրյա սպասարկման համակարգին․ կոճակը սեղմելուց հետո բուժաշխատողը մի քանի վայրկյանի ընթացքում մոտենում է պացիենտին։
Բաժանմունքի ժամանակակից կահավորանքը, լուսավորության լուծումները, գեղարվեստական աշխատանքները և մաքրության բարձր մակարդակը ստեղծում են հանգիստ և դրական մթնոլորտ՝ նպաստելով պացիենտների հոգեբանական հավասարակշռությանը և արագ ապաքինմանը։
Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
- Ընդհանուր վիրաբուժություն
- Գինեկոլոգիա և օնկոգինեկոլոգիա
- Վնասվածքաբանություն և օնկոօրթոպեդիա
- Պրոկտոլոգիա
- Կրծքավանդակի վիրաբուժություն
- Էնդոկրին վիրաբուժություն
- Ընդհանուր և նեղ մասնագիտական թերապևտիկ ծառայություններ
Բաժանմունքի ղեկավարն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանը, որի ղեկավարությամբ «Նաիրի» ԲԿ-ում երկար տարիներ իրականացվում են ստամոքսաղիքային, պանկրեատոբիլիա և կոլոպրոկտոլոգիական բարդ վիրահատություններ՝ հիմնականում լապարոսկոպիկ մեթոդներով։
Ինչպես առաջատար բժշկական կենտրոններում, այստեղ ևս յուրաքանչյուր պացիենտի տրամադրվում է անհատական մոտեցում, իսկ բոլոր բժշկական տվյալները վարվում են էլեկտրոնային համակարգով։ Անհրաժեշտության դեպքում հիվանդության դեպքերը քննարկվում են մասնագիտական թիմի կողմից՝ ապահովելով համալիր և արդյունավետ բուժում։
Տաք, բարեհամբույր և հոգատար մթնոլորտը «Նաիրի» բժշկական կենտրոնում նպաստում է պացիենտների արագ ապաքինմանը և լիարժեք առողջացմանը։
