Գլխավոր / Լուրեր / Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում

Լուրեր

Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում

08 Դեկտեմբեր 2021 | Լուրեր | Թերապիա

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է բուժական պլազմաֆերեզի ծառայություն, որն իրականացվում է ամբուլատոր։ Պլազմաֆերեզը բազմաթիվ հիվանդությունների բուժման ժամանակակից, անվիճելի մեթոդ է և հիմնված է արյան մեջ նյութափոխանակության արգասիքների, տարբեր թունավոր նյութերի, ալերգենների և այլ ախտաբանական միացությունների արագ հեռացման վրա։ Միջոցառումն իրականացվում է Fresenius ընկերության վերջին սերնդի սարքի օգնությամբ, որն ապահովում է հիվանդի առավելագույն անվտանգությունը։ Բուժական պլազմաֆերեզը կանխում է մի շարք հիվանդությունների բարդությունների առաջացումը, ինչպես նաև քրոնիկ բնույթի անցումը։ Բուժման արդյունավետությունը դիտվում է վերջին միջոցառումից 15-20 օր անց։

Պլազմաֆերեզի ցուցումներն են.

  • աուտոիմուն հիվանդություններ (ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլխատ, սկլերոդերմիա),
  • մաշկի հիվանդություններ (փսորիազ, նեյրոդերմիտ, ֆուրունկուլոզ, «խնդրահարույց մաշկ»),
  • տարբեր ծագման արթրիտներ,
  • նյարդային համակարգի հիվանդություններ (պոլինեյրոպաթիաներ, Գիյեն-Բարրեի համախտանիշ, ցրված սկլերոզ, հետվիրուսային նևրիտներ, միասթենիա),
  • ստամոքս-աղիքային ուղու հիվանդություններ (տարբեր ծագման հեպատիտներ, խոլեցիստիտ),
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (ռևմատիզմ, աթերոսկլերոզ, խոլեսթերինեմիա),
  • էնդոկրին հիվանդություններ և նյութափոխանակության խանգարումներ (աուտոիմուն թիրեոիդիտ, շաքարային դիաբետ),
  • լիպիդային փոխանակության խանգարում,
  • աթերոսկլերոզի կանխարգելում,
  • սուր և քրոնիկ թունավորումներ (տոքսիկոմանիա, ծխախոտային կախվածություն, սննդային թունավորումներ),
  • թմրամոլություն և ալկոհոլիզմ (օրգանիզմից հեռացնելով ալկոհոլի քայքայման արդյունքները, թմրանյութերը, հոգեմետ նյութերը, թույները, թերօքսիդացված նյութերը՝ պլազմաֆերեզը նվազեցնում է լյարդի, երիկամների և փայծաղի վրա դրանց տոքսիկ ազդեցությունը, բարձրացնում է արտաքին ազդակների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում հիվանդի ստացիոնար բուժման ժամանակը, շտկում է իմունաբանական խանգարումները, նյոթափոխանակության, իմուն համակարգի վրա ցուցաբերում է խթանող ազդեցություն, բարելավում է հյուսվածքներում միկրոշրջանառությունը և թթվածնի նյութափոխանակությունը),
  • ալերգիկ վիճակներ (ատոպիկ դերմատիտ, եղնջացան, Կվինկեի այտուց, բրոնխիալ ասթմա, վազոմոտոր ռինիտ, սննդային անտանելիություն),
  • միզասեռական վարակներ (խլամիդիաներ, միկոպլազմա, հերպես, ցիտոմեգալովիրուս),
  • կլիմակտերիկ համախտանիշ,
  • հղիության տոքսիկոզ, HLA անհամատեղելիություն, ռեզուս հակամարտություն, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, ինսեմինացիայի կամ արտամարմնային բեղմնավորման նախապատրաստում,
  • վիճակներ` այրվածքներից, ծանր վնասվածքներից, ալկոհոլային թունավորումներից, քիմիաթերապիայից, երկարատև տարածուն հակաբակտերիալ բուժումից հետո,
  • քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման հետևանքների վերացում,
  • բրոնխիալ ասթմա,
  • քրոնիկ հոգնածության համախտանիշ,
  • սեպտիկ վիճակներ,
  • Գուդպասչերի համախտանիշ (մազանոթների համակարգային բորբոքում՝ թոքերի և երիկամների ախտահարումով),
  • ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ:

Անպայման պետք է հաշվի առնել, որ բուժման մեկ սեանսով պետք է չսահմանափակվել, և իրականացնել առնվազն երեք անգամ, քանի որ.

  • առաջին փուլը նախատեսված է արյան մեջ ազատ շրջանառվող թունավոր նյութերի հեռացման համար,
  • երկրորդ սեանսը հեռացնում է միջբջջային հեղուկում «կախված» թույները,
  • երրորդ սեանսն է ապահովում վնասակար նյութերի հեռացումն անմիջապես բջիջներից։

Պլազմաֆերեզն իրականացվում է մասնագետի հետ խորհրդատվությունից հետո՝ բժշկի հսկողությամբ, որը հսկում է հիվանդին միջոցառման ընթացքում։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն