Լուրեր
Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում ակնաբուժական կլինիկայում
28 Փետրվար 2017 | Լուրեր | Ակնաբուժություն
Ցանցաթաղանթի պաթոլոգիաներ կարող են ի հայտ գալ տարբեր ընդհանուր եւ համակարգային հիվանդությունների դեպքում՝ հիպերտոնիկ հիվանդության, շաքարային դիաբետի, երիկամների եւ մակերիկամների հիվանդությունների, ինչպես նաեւ աչքերի եւ գանգուղեղային վնասվածքների, ուռուցքային հիվանդությունների դեպքում: Որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ եւ այլն) նույնպես կարող են ցանցաթաղանթի հիվանդության բարդություն առաջացնել:
Ցանցաթաղաթի հիմնական հիվանդություններն են. հիպերտոնիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի ուռուցք, ցանցաթաղանթի անգիոպաթիա, ցանցաթաղանթի շերտավորում, դիաբետիկ ռետինոպաթիա, պատռվածք եւ մակուլոդիստրոֆիա:
Ցանցաթաղանթի պաթոլոգիայի զարգացման հիմնական «ռիսկային խմբերում» են.
- Միջին եւ բարձր աստիճանի կարճատեսություն ունեցող մարդիկ,
- Հղի կանայք,
- Շաքարային դիաբետով տառապող անձինք:
Ցանցաթաղանթի կառուցվածքում ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել աչքի աշխատանքի փոփոխության եւ տեսողության վատացման:
Վաղ փուլում այդ հիվանդությունները, որպես կանոն, աննկատ են զարգանում, եւ դրանք հնարավոր է հայտնաբերել միայն լիարժեք հետազոտության դեպքում:
«Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում ցանցաթաղանթի պաթոլոգիայի ժամանակակից եւ բարձրորակ ախտորոշման համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտոտությունները՝ նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների օգտագործմամբ եւ հաջորդող բուժումով:
Ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման հիմքը վիզոմետրիան է (տեսողության սրության հետազոտումը), ինչպես նաեւ ցանցաթաղանթի ստուգումը հատուկ ֆունդուս-լինզաների օգնությամբ:
Համակարգչային տոմոգրաֆիայով (ОКТ) հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիական պրոցեսները ամենավաղ փուլերում, երբ փոփոխությունները դեռ տեսանելի չեն բժշկի համար:
Անհրաժեշտության դեպքում հիվանդը ֆլոուրեսցենտային անգիոգրաֆիա կարող է անցնել, հետազոտություն, որը թույլ կտա որոշել ցանցաթաղանթի վնասվածության տեսանելի եւ ոչ տեսանելի օջախի իրական չափերը, որոշել հիվանդի օպտիմալ բուժման եւ հսկողության տակտիկան:
Ցանցաթաղանթի ФАГ (աչքի հատակի ֆլյուռոանգիգրաֆիա) անցկացվում է.
- Շաքարային դիաբետի դեպքում ՝ աչքի բարձր սրության պարագայում թաքնված փոփոխությունների վաղ ախտորոշման համար,
- Տարիքային մակուլոդեգեներացիայի դեպքում (թաքնված նեովասկուլյարիզացիայի որոշման համար),
- Աչքի անոթային թաղանթի ուռուցքների դեպքում՝ բարորակ եւ չարորակ պրոցեսների տարբերկման համար,
- Ցանցաթաղանթի արյան մատակարարման խախտումների դեպքում (ցանցաթաղանթի կենտրանական երակի եւ նրա ճյուղավորումների թրոմբոզ, օկլյուզիա),
- Կենտրոնական խորիոռետինիտի (ցանցաբորբ) դեպքում՝ ֆիլտրացիայի կետի հայտնաբերման եւ լազերային բուժման տակտիկայի որոշման համար։
Տարբեր ծագման մակուլոպաթիայի ախտորոշման համար Նաիրի ԲԿ Աչքի կլինիկայում իրականացվում է.
- Աչքի հատակի ֆլյուռոանգիագրաֆիա,
- Աչքի հատակի ֆոտո, աուտոֆլյուորեսցենցիա (Zeiss Ֆունդուս խցիկ),
- Ցանցաթաղանթի շերտերի վիզուալիզացիա (ОКТ),
- Աչքի խնձորակի սոնոգրաֆիա (B-scan),
- Աչքի երկարության որոշում (А-scan):
Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն