Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություն, մագնիսա-ռեզոնանսային (ՄՌՏ) անգիոգրաֆիա, ամբողջ մարմնի ՄՌՏ (եռածավալ պատկերների ստացմամբ)` առանց ռենտգեն ճառագայթման:
Առանձնահատկությունները
Ծառայությունն իրականացվում է 1.5 Tesla Siemens Avanto մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ (լրացուցիչ պարամետրերով ուժեղացված): Սարքը մոդիֆիկացվել է լրացուցիչ ծրագրով՝ մեծահասակների և երեխաների մոտ էպիլեպսիայի ախտորոշման համար, ինչը նաև կրճատում է հետազոտության տևողությունը, բարձրացնում ախտորոշման մակարդակը: Սարքի հետ տրամադրվում են անգիոգրաֆիայի և միելոգրաֆիայի իրականացմանը վերաբերող արձանագրություններ:
Ծառայության շրջանակում շահագործվում է նաև Siemens ընկերության Magnetom մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․