Ուլտրաձայնային հետազոտությունն` ախտորոշիչ մեթոդների շարքում, առաջնակարգ տեղ է զբաղեցնում` շնորհիվ բարձր տեղեկատվության, կատարման արագության, ոչ ինվազիվ, առանց պացիենտի առողջությանը վնաս պատճառելու բազմակի անգամ կրկնելու հնարավորության: Սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում տարբերակիչ ախտորոշման և հիվանդությունների վաղ փուլերում բուժման արդյունավետությունը:
Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի, անվնաս, ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է,որը անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել մի քանի անգամ, չունի տարիքային սահմանափակում․․․
Որովայնային խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) հնարավորություն է տալիս որոշել ներքին բոլոր օրգանների ճշգրիտ չափերը, դրանց կազմությունը, բացահայտել բորբոքային օջախների․․․
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․