logo
JCI GOLD SEAL
8900

Համակարգչային տոմոգրաֆիա

Համակարգչային տոմոգրաֆիան բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է, որը հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Կիրառվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ համակարգչային տոմոգրաֆ:

Համակարգչային տոմոգրաֆիա

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ժամանակակից պատկերավորման տեխնիկա է, որն օգտագործում է ռենտգենյան ճառագայթներ՝ մարդու մարմնի ներքին կառուցվածքի մանրամասն հատվածային պատկերներ ստեղծելու համար:

Այցելության ցուցումներ

Մի շարք դեպքերում բժիշկը կարող է ուղղորդել պացիենտին անցնելու համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) հետազոտություն՝ մարմնի ներքին կառուցվածքն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար:

Ստորև բերված են որոշ ընդհանուր ախտանիշներ, որոնց առկայության դեպքում հնարավոր է առաջանա համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) հետազոտություն իրականացնելու անհրաժեշություն․

  • Գլխացավ. Եթե հիվանդը զգում է ծանր և/կամ հաճախակի գլխացավեր, հատկապես եթե դրանք ուղեկցվում են այլ ախտանիշներով,
  • Գլխի կամ պարանոցի վնասվածքներ. Գլխի կամ պարանոցի լուրջ վնասվածքներից հետո կարող է նշանակվել համակարգչային տոմոգրաֆիա՝ արյունահոսություն կամ հյուսվածքային այլ փոփոխություններ հայտնաբերելու համար,
  • Որովայնային ցավ: Եթե ունեք որովայնի անբացատրելի ցավեր, հատկապես եթե որովայնի օրգանների հետ կապված խնդիրների կասկած կա, ապա բժիշկը կարող է ուղղորդել անցնել համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) հետազոտություն,
  • Ուռուցքների կամ նորագոյացությունների կասկած. Եթե հիվանդի մոտ հայտնաբերվում են նոր գոյացություններ կամ օրգաններում կամ հյուսվածքներում կասկածվում է ուռուցքների առկայություն,
  • Բարդություններ վիրաբուժական միջամտություններից հետո,
  • Հոդերի և ոսկորների հետ կապված խնդիրներ,
  • Թոքերի հետ կապված խնդիրներ. Կրծքավանդակի ՀՏ սկանավորումը կարող է նշանակվել, եթե թոքերի հիվանդություն առկայության կասկած կա։

Կարևոր է նշել, որ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) կատարելու որոշումը կայացնում է բժիշկը՝ հիմնվելով բժշկական պատմության, կլինիկական ախտանիշների և առկա այլ տվյալների վրա:

ՀՇ Երևանում

Համակարգչային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում են.

Հիվանդությունների ցանկը

Ակնագնդերի ախտահարումներ

Թքագեղձերի ախտաբանություն

Վահանագեղձի ախտաբանություն

Ավշային հանգույցների ախտաբանություն

Ըմպանի, կոկորդի ախտաբանություն

Կրծքավանդակի վնասվածքներ

Պլևրայի, թոքերի ախտաբանություն

Կրծքագեղձերի ախտաբանություն

Լյարդի, ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն

Սրտի, անոթների ախտաբանություն

Մարսողական օրգանների ախտաբանություն

Միզային համակարգի ախտաբանություն

Ողնաշարի, ողնուղեղի ախտաբանություն

Ոսկրերի, հոդերի ախտաբանություն

Ուռուցքային հիվանդություններ` ցանկացած տեղակայման

Անոթների ձևախախտումներ

Անոթների անցանելության խախտումներ

Սրտի իշեմիկ հիվանդություններ

Հարքթային խոռոչների բորբոքումներ

Թոքերի և միջնորմի հիվանդություններ

Ոսկրերի, փափուկ հյուսվածքների, ներքին օրգանների վնասվածքներ

Որովայնի, փոքր կոնքի խոռոչի ախտաբանություն

Գլխուղեղի բնածին անոմալիաներ, արատներ

Գլխի վնասվածք

Գլխուղեղի անոթային հիվանդություններ

Քիթ, կոկորդ, ականջ ախտաբանություն

Նորություններ

Photo

«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգները՝ Bayer day գիտաժողովին

Հունվարի 27-ին տեղի ունեցավ Bayer Day 5-րդ հոբելյանական գիտաժողովը, որը նվիրված էր նյարդային համակարգի, որովայնի և փոքր կոնքի պաթոլոգիաների՝ ՀՇ և ՄՌՇ ախտորոշմանը:

Իմանալ ավելին ⟶
Photo

Գլխի և պարանոցի ՀՇ և ՄՌՇ դասընթաց

Նոյեմբերի 8-ին և 9 ին Ռադիոլոգիայի հայկական դպրոցի նախաձեռնությամբ՝ «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել գլխի և պարանոցի պաթոլոգիաներին նվիրված ՀՇ և ՄՌՇ ախտորոշման վերաբերյալ դասընթաց, որը վարել է ՌԴ-ից հատուկ հրավիրված բ.գ.թ, ռադիոլոգ Ելենա Ստեփանովնան

Իմանալ ավելին ⟶
Photo

Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա կոնգրեսին

Չիկագոյում անցկացվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա գիտական կոնգրեսը RSNA

Իմանալ ավելին ⟶
Photo

ՀՏՀ․ Հնարավո՞ր է կատարել ամբողջ մարմնի КТ կամ МРТ հետազոտություն

Ամբողջ մարմնի համակարգչային շերտագրում՝ ՀՇ կամ KT հետազոտությունը տևում է 10 րոպե։
Մեկ հատվածի մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ հետազոտությունը տևում է 10-20 րոպե․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

ՀՏՀ․ Կոնտրաստով, թե առանց կոնտրաստի անցնել ՀՏ (КТ) կամ ՄՌՏ հետազոտությունները

Հետազոտության համար կարող եք զանգահարել +374 99 99 16 16․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը

Իր ձևաչափով գիտաժողովը տեղի մասնագետներին հնարավորություն է տալիս ծանոթանալու գործընկերների փորձին և, ինչու՝ ոչ, ներկայացնելու սեփական փորձը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի» ԲԿ համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով

SIEMENS Healthineers-ը հնարավորություն է տալիս առավել դետալային ուսումնասիրել օրգանիզմում առկա ախտաբանական փոփոխությունները․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս

Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի բժշկական կենտրոնի հետ միասինհամատեղ անցկացրեց հայ-ֆրանսիական գիտաժողով, նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների․․․

Իմանալ ավելին ⟶

Հաճախ տրվող հարցեր

ՀՏ հետազոտության արժեքը կախված է հետազոտվող անատոմիական շրջանից, հետազոտության ծավալից և կոնտրաստային նյութի կիրառման անհրաժեշտությունից։ Տարբեր արժեքներ կարող են սահմանվել գլխուղեղի, թոքերի, որովայնի խոռոչի, ողնաշարի, անոթների կամ մի քանի հատվածների ՀՏ-ի համար։ Արժեքը ճշտելու համար սովորաբար անհրաժեշտ է նշել, թե կոնկրետ որ շրջանի հետազոտությունն է նախատեսվում։  Արժեքը կարող է տատանվել 20.000դր-ից մինչև 120.000դր-ի միջակայքում։

 

Այո՝ ՀՏ հետազոտության համար ուղեգիրը անհրաժեշտ է, քանի որ այն օգնում է հստակեցնել հետազոտության նպատակը, հետազոտվող շրջանը և կոնտրաստավորման անհրաժեշտությունը։

 

Համակարգչային տոմոգրաֆիան օգտագործում է ռենտգենյան ճառագայթում, ուստի հետազոտությունը նշանակվում է բժշկական ցուցումով։ Ժամանակակից սարքավորումները և արձանագրությունները թույլ են տալիս ընտրել հետազոտության նպատակի համար անհրաժեշտ նվազագույն ճառագայթային դոզան։ Հետազոտության նպատակահարմարությունը յուրաքանչյուր դեպքում գնահատում է բժիշկ-ռադիոլոգը։

 

ՀՏ հետազոտությունը սովորաբար տևում է մի քանի րոպե, իսկ ամբողջ այցը՝ նախապատրաստմամբ և կազմակերպչական փուլերով, կարող է փոքր-ինչ երկարաձգվել։ Եթե կիրառվում է կոնտրաստային նյութ կամ կատարվում է բազմափուլ հետազոտություն, ընդհանուր տևողությունը կարող է ավելանալ։ Բուն սկանավորումը սովորաբար կարճ է, սակայն կարևոր է հետազոտության ընթացքում պահպանել անշարժություն։

 

Երեխաների ՀՏ հետազոտությունը կատարվում է միայն բժշկական ցուցումով, երբ անհրաժեշտ է արագ և հստակ պատկերային գնահատում։ Երեխաների դեպքում հատկապես կարևոր է նվազեցնել ճառագայթային ծանրաբեռնվածությունը և ճիշտ ընտրել հետազոտության ծավալը։ Հետազոտության անհրաժեշտությունը, ձևաչափը և հնարավոր սահմանափակումները որոշվում են բժշկի կողմից՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, վիճակը և կլինիկական խնդիրը։

Այո, բժշկական ցուցումների առկայության դեպքում կարող է իրականացվել նաև կոնտրաստավորմամբ ՀՏ հետազոտություն։ Կոնտրաստային նյութը կիրառվում է որոշ օրգանների, անոթների, ուռուցքային կամ բորբոքային փոփոխությունների ավելի հստակ գնահատման և տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար։ Նախքան հետազոտությունը կարող է պահանջվել լրացուցիչ տվյալների գնահատում, այդ թվում՝ ալերգիկ պատմության, երիկամների ֆունկցիայի և ուղեկցող հիվանդությունների վերաբերյալ տեղեկություն։

 

ՀՏ հետազոտության հաճախականությունը սահմանվում է ըստ բժշկական անհրաժեշտության, քանի որ մեթոդը կապված է ճառագայթային բեռնվածության հետ։ Կրկնակի հետազոտությունները նշանակվում են միայն այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են ախտորոշման, դինամիկ հսկողության կամ բուժման արդյունքների գնահատման համար։ Որոշումը կախված է հետազոտության տեսակից, հետազոտվող շրջանից և նախորդ ՀՏ-ների պատմությունից։

 

ՀՏ հետազոտության արդյունքների պատրաստ լինելու ժամկետը կախված է հետազոտության ծավալից, բարդությունից և նկարագրության ընթացակարգից։ Սովորաբար պատկերները և բժշկական եզրակացությունը տրամադրվում են սահմանված ժամկետում՝ նույն օրը կամ ավելի ուշ։ Եթե կատարվել է բազմափուլ կամ կոնտրաստավորմամբ հետազոտություն, կամ անհրաժեշտ է արդյունքների ավելի մանրամասն վերլուծություն, ապա  արդյունքների տրամադրումը կարող է ավելի երկար տևել։

 

ՀՏ հետազոտության արդյունքները վերուծում և նկարագրում է ճառագայթաբան բժիշկը։ Նա գնահատում է ստացված շերտային պատկերները, նշում հայտնաբերված փոփոխությունները և կազմում եզրակացություն։ Վերջնական կլինիկական մեկնաբանությունը սովորաբար կատարում է բուժող բժիշկը՝ համադրելով ՀՏ տվյալները գանգատների, զննման և այլ լաբորատոր կամ գործիքային հետազոտությունների արդյունքների հետ։

Կոնտրաստով ՀՏ-ից առաջ անհրաժեշտ է արյան կրեատինինի քննություն՝ երիկամների ֆունկցիան գնահատելու համար։ Սա հատկապես կարևոր է, եթե պացիենտն ունի երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, տարեց է կամ առկա են այլ գործոններ, որոնք կարող են ազդել կոնտրաստային նյութի անվտանգ կիրառման վրա։ Քննության անհրաժեշտությունը որոշվում է ըստ հետազոտության տեսակի և պացիենտի առողջական վիճակի։

Մեր սերտիֆիկատները

Ծառայությունների ցանկ